«Հակառակորդը փորձում է ինչ-որ կերպ մեղմել իր բազմաթիվ տեխնիկական և մարդկային կորուստները»,- նշել է ՊՆ խոսնակը։
03։40-ին Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները ավելի քան 100 հոգու կազմով հերթական դիվերսիոն հարձակումն են գործել Տավուշի մարզի «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով։
Թիրախավորելով հայկական բնակավայրերը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սեփական ժողովրդին ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ, որը հղի է իր իսկ համար աղետալի հետևանքներով:
Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։
Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր։
Գիշերը` ժամը 03:40-ի սահմաններում, զինված ուժերը կանխել են հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը:
Որպես Մինսկի խմբի համանախագահ ՝ Ֆրանսիան, իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ, վերահաստատում է իր հանձնառությունը՝ հասնել ղարաբաղյան հակամարտության բանակցային և տևական կարգավորմանը՝ միջազգային իրավունքին համապատասխան։
Երեկ կեսգիշերից սկսած ամբողջ օրվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է, եղել են հատուկենտ կրակոցներ միայն փոքր տրամաչափի զինատեսակներից։
Երկու օր տևած հրետակոծությունից հետո Տավուշի մարզի Այգեպար գյուղում 11 տուն է վնասվել։